Back

ⓘ Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի Թանգարան



Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի Թանգարան
                                     

ⓘ Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի Թանգարան

Հայաստանի Պետական Մանկաւարժական Համալսարանի թանգարան, համալսարանական թանգարան է, որ կը ներկայացնէ Խաչատուր Աբովեանի Անուան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի պատմութիւնը, գործունէութիւնը՝ հիմնադրման պահէն առ այսօր։ Թանգարանը միաժամանակ կը ներկայացնէ հայ մանկավարժական մտքի պատմութիւնը՝ Մաշտոցէն մինչեւ միջնադարեան վերածնունդ ու մինչեւ մեր օրերը։

                                     

1. Թանգարանի պատմութիւն

Խաչատուր Աբովեանի Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի թանգարանը հիմնադրուած է 11 Մայիս 2004-ին՝ որպէս համալսարանի պատմութեան թանգարան։ Համալսարանական թանգարանը կ՛ենթարկուի համալսարանի խորհուրդին՝ ռեկտորի նախագահութեամբ։ Գիտամեթոտական ղեկավարումը կ՛իրականացնէ Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի Կուլտուրայի բաժինի Թանգարանային գործ եւ յուշարձաններու պահպանութեան ամպիոնը։

                                     

2. Ցուցադրութիւն

ՀՊՄՀ թանգարանի հիմնական ցուցադրութիւնը բացուած է 19 Նոյեմբեր 2012-ին՝ բուհի հիմնադրման 90-ամեակի առթիւ։ Թանգարանը կը զբաղեցնէ 248 քառակուսի մեթր տարածք։ Ցուցադրութեան նախագծողը Հայկազ Քոչարն է՝ Երուանդ Քոչարի որդին։ Ցուցադրութեան մէջ լայնօրէն կը կիրառուին նորագոյն տեղեկատուական տեխնոլոգիաներ՝ զգայուն պատկերացոյց, երեք պատկերացոյցեր, եռաչափ անիմացիայի կիրառմամբ Խ. Աբովեանի պատրանքը։

                                     

3. Գործունէութիւնը

Համալսարանի համապատասխան՝ "Թանգարանային գործ եւ յուշարձաններու պահպանութիւն" ամպիոնի հետ՝ թանգարանը խորհրդատուական ծառայութիւններ կը մատուցէ ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաեւ մարզերու տարբեր թանգարաններու աշխատակիցներուն, որոնցմէ շատերը ՀՊՄՀ շրջանաւարտներ են։ Թանգարանը աշխուժօրէն կը համագործակցի Երեւանի դպրոցներուն հետ՝ ապահովելով մասնագիտական կողմնորոշում։

Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →