Back

ⓘ Պոսթըն




Պոսթըն
                                     

ⓘ Պոսթըն

Պոսթըն, ԱՄՆ-ի Մասսաչուսէթս նահանգի կեդրոնն է։ Քաղաքը յայտնի է նաեւ Նոր Անգլիա անունով։ ԱՄՆ-ի ամենահին քաղաքներէն մէկն է։ Պոսթընը Նոր Անգլիայի ամենամեծ քաղաքն է։ 2014 թուականի դրութեամբ բնակչութիւնը 645.966 է։ Այս ցուցանիշով Պոսթընը ԱՄՆ 24-րդ ամենամեծ քաղաքն է։

Քաղաքը շատ կոմպակտ եւ յարմարաւէտ դիրք ունի։ Ընդհանուր մակերեսը կը կազմէ 232.1 կմ²։ Քաղաքի մեծ մասը կը գտնուի ծովի մակարդակէն 5-7 մեթր բարձր, իսկ Պելիվիւ Հիլը 101 մ բարձրութեան վրայ է։

                                     

1. Պատմութիւն

Պոսթընը հիմնադրուեր է 1630 թ. 17 Սեպտեմբեր-ին։ Հիմնադրումէն յետոյ այստեղ բացուեր է առաջին անգլալեզու քոլէճը՝ Հարվըրտի համալսարանը։

Տեսարժան վայրեր

  • Սուրբ Խաչ եկեղեցի Պոսթըն - կաթոլիկ եկեղեցի
  • Պոսթընի վանք - մորմոնական եկեղեցի
                                     

2. Կլիման

Պոսթընը, ինչպէս Նոր Անգլիան, կը գտնուի մայրցամաքային կլիմայական գօտիին մէջ, քանի որ գերիշխող արեւմտեան հոսանքները կը մեղմացնեն ովկիանոսի ազդեցութիւնը։ Ամառը, գլխաւորապէս տաք է եւ խոնաւ, ձմռանը ցուրտ է, քամի եւ ձիւնառատ։ Ամենատաք ամիսը Յուլիսն է, ցերեկային միջին ջերմաստիճանը +28 °C։ Ամենէն ցուրտ ամիսը Յունուարն է, գիշերային միջին ջերմաստիճանը −6 °C։ Տարեկան միջին տեղումներու քանակը 1000 - 1100 մմ։ Ամենէն շատ տեղումները Դեկտեմբեր-Մարտ ինկած հատուածի մէջ է։ Գարնանը եւ ամռան սկիզբը յաճախակի կըլլան մառախուղեր։

Կաղապար:Եղանակի աղիւսակ

Թերթեր եւ ամսագրեր, որոնք լոյս կը տեսնեն Պոսթընի մէջ

  • Boston Irish Reporter
  • Boston Haitian Reporter
  • Boston Magazinee
  • Jewish Advocate
  • Boston Business Journal
  • Boston Herald
  • Boston Phoenix
  • Boston Globe
  • Cape Cod Life Magazine
  • Mass High Tech
                                     

3. Քոյր քաղաքներ

  • Կաղապար:Country data Ճափոն Կիոտո ճափ.՝ 京都市, Ճափոն
  • Չինաստան Հանչժու, Չինաստան
  • Կաղապար:Country data Կանա Սեկոնդի-Տակորադի անգլերէն՝ Sekondi-Takoradi, Կանա
  • Կաղապար:Country data Թայուան Թայփեյ, Թայուան
  • Կաղապար:Country data Սսպանիա Բարսելոնա սպ.՝ Barcelona, Սպանիա
  • Իտալիա Փատովա իտալ.՝ Padova, Իտալիա
  • Կաղապար:Country data Իրլանտա Շանոն անգլերէն՝ Shannon, իռլ.՝ An tSionna, Իրլանտա
  • Կաղապար:Country data Պրազիլիա Բելու-Օրիզոնտի փորթ.՝ Belo Horizonte, Պրազիլիա 2007
  • Կաղապար:Country data Աւստրալիա Մելպուրն անգլերէն՝ Melbourne, Աւստրալիա 1985
  • Ֆրանսա Սթրասպուրկ ֆրանսերէն՝ Strasbourg, Ֆրանսա