Back

ⓘ Նափոլի




Նափոլի
                                     

ⓘ Նափոլի

Նափոլի, քաղաք Իտալիայի մէջ, Քամփանիայի շրջանի եւ համանուն նահանգի վարչական կեդրոնը։ Տեղակայուած է Նէափոլիթանեան ծովածոցի ափին։

  • Պաշտօնական լեզուն իտալերէնն է, որմէ բացի գործածական են նաեւ նէափոլիթաներէնը։
  • Նափոլի Իտալիայի՝ մեծութեամբ, երրորդ քաղաքն է Հռոմէն ու Միլանէն յետոյ եւ Հարաւային Իտալիայի ամենամեծ քաղաքը՝ շուրջ մէկ միլիոն բնակչութեամբ արուարձաններու հետ՝ շուրջ երեք միլիոն։ Փոխադրական խոշոր հանգոյց է միջազգային օդանաւակայան, նաւահանգիստ։
  • Քաղաքի հովանաւորն է Սուրբ Եանուարիոսը Saint Januarius, որուն յիշատակին օրը՝ 19 Սեպտեմբեր կը նշուի քաղաքի տօնը։
  • Քաղաքը տեղակայուած է seismic երկրաշարժական վտանգ գօտիի մէջ քաղաքի պատմական հատուածը տեղակայուած է Վիսուվիըս լերան արեւմտեան լանջին։ Վիսուվիըս լերան Mount Vesuvius վերջին ժայթքումը տեղի ունեցեր է 1944 թուականին։ Իսկ վերջին աղետալի երկրաշարժը տեղի ունեցած է 1980 թուականին։
                                     

1. Հետաքրքիր փաստեր

  • Նափոլի կը համարուի փիծծայի, աւելի ճիշտ՝ անոր մէկ տեսակի տեղական անուանումը՝ իտալ.՝ pizza napoletana հայրենիքը, որ յայտնի է 19-րդ դարու 80-ական թուականներէն եւ կը պատրաստուի մինչեւ այսօր։
  • Դասական կը համարուին նէափոլիթանական փիցցայի երկու տարբերակներ իտալ.՝ verace pizza napoletana artigianale՝ "Մարինարա" եւ "Մարկերիթա" ։
  • Նափոլին հին անուամբ կոչուած է 11 Փաթենոփէ աստղակերպը, որ յայտնաբերուած է Նափոլիին մէջ 1850 թուականի Մայիսի 11-ին իտալացի աստղագէտ Անիպալէ տէ Կասփարիսի կողմէն։