Back

ⓘ Պուշեհր




Պուշեհր
                                     

ⓘ Պուշեհր

Պուշեհր ՝ քաղաք-նաւահանգիստ Իրանի հարաւը, Պուշեհր նահանգի վարչական կեդրոնը։ Կը գտնուի Իրանի հարաւ-արեւմուտքը, Պարսից ծոցի ափին։ Բնակչութեան թիւը՝ 161 674 մարդ ։

                                     

1. Պատմութիւն

Պուշեհրը հիմներ է Նատիր շահը 1736 թուականին հին Ռիշեխր բնակավայրի մէջ։

18-րդ դարի վերջին անգլիացիները Պւշեհրի մէջ կառուցեցին լիարժեք ռազմածովային կայան։ 19-րդ դարուն Պուշեհրի նաւահանգիստը դարձաւ Պարսից ծոցի խոշորագոյն նաւահանգիստներէն մէկը։ 1856-1857 թուականներու Անգլո-պարսկական պատերազմի ժամանակ 1856ին անգլիացիները գրաւեցին քաղաքը։ Քաղաքի կայազօրը յանձնուեցաւ 1856 թուականի Դեկտեմբերի 9-ին։

Համաշխարհային պատերազմի ժամանակ 1915 թուականին քաղաքը երկրորդ անգամ գրաւուեցաւ անգլիացիներու կողմէ՝ խոչնդոտելով գերմանացիներու տիրապետութեանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Պուշեհրը քանի մը այլ քաղաքներու հետ կը հանդիսանար հիմնական նաւահանգիստ, որմով ԽՍՀՄ կը տեղափոխուէին ապրանքներ։

                                     

2. Տնտեսութիւն

Պուշեհրի մօտ կը կառուցուի հիւլէական Ելեկտրակայան։ Շինարարութիւնը սկսեր է գերմանացի քոնցեռնը Kraftwerk Union եւ դադրած է 1980ին։ 1992ին Ռուսաստանի եւ Իրանի միջեւ կը կնքուի միջկառավարական համաձայնագիր։ 1998ին ՀՖԲ վերսկսաւ շինարարութիւնը, սակայն Իրանի առաջադրած պայմաններու պատճառով շինարարութիւնը ձգձքուեցաւ։