Back

ⓘ Տալաս




Տալաս
                                     

ⓘ Տալաս

Տալաս անգլերէն՝ Dallas, քաղաք ԱՄՆ Թեքսաս նահանգի մէջ։ Կը գտնոււի Թրինիթի գետի ափին։ 2018 թուականի տուեալներով բնակչութեան թուաքանակը եղեր է 1.345.047. այդ ցուցանիշով քաղաքը կը զբաղեցնէ իններորդ տեղը ԱՄՆ-ի մէջ եւ երրորդ տեղը՝ Տեխաս նահանգի մէջ՝ Հիւսթոնէն ու Սան Անթոնիոյէն յետոյ Տալասի մեթրոփոլիսային տարածքին ապրողներու թիւը կը հասնէր 7.5 միլիոնի 2018 թուականի տուեալներով, եւ այդ ցուցանիշով ան չորրորդ տեղն էր ամբողջ ԱՄՆ-ի մէջ: Քաղաքը իր ողջ վիճակագրական տարածքին ապրող 7.846.293 բնակիչներով 2017 թուականին կը համարուէր մեծութեամբ եօթերորդը ԱՄՆ-ում:

Տալասը կլոպըլ քաղաք է: Իր բազմաճիւղ տնտեսութեան մեջ էական դեր կը խաղան ռազմական արդիւնաբերութիւնը, ֆինանսական ծառայութիւնները, տեղեկատուական արուեստագիտութեան բնագաւառը, հեռահաղորդակցութեան միջոցներու արտադրութիւնը, փոխադրումներու իրականացումը: Այստեղ իրենց գործունէութիւնը ծաւալած են աշխարհի խոշորագոյն հինգ հարիւր ընկերութիւններէն՝ Fortune 500-էն ինը եւ այնպիսի ընկերութիւններ, ինչպէս՝ American Airlines Fort Worth-ը, ExxonMobil Irving-ը, J. C. Penney Plano-ն: Փոխադրամիջոցներու կարեւորագոյն միջոցներէն է վերջերս շահագործման յանձնուած Dallas/Fort Worth International Airport օդանաւակայանը, որ ուղեւորափոխադրումներու ծաւալով ամենամեծերէն ու ամենաբանուկներէն մէկն է աշխարհի մէջ:

                                     

1. Ցեղային կազմը

  • 0, 54 % տեղաբնիկ ամերիկացիներ,
  • 2, 72 % խառնածիններ.
  • 25, 91 % աֆրոամերիկացիներ,
  • 2, 70 % ասիական ծագումով ամերիկացիներ,
  • 0, 05 % Ովկիանայի ժողովուրդներու սերունդներ,
  • 17, 24 % այլ ռասաներ,
  • 50, 83 % սպիտակամորթներ,
                                     

2. Քոյր քաղաքներ

Տալասն ունի վեց քոյր քաղաք: Բացի այդ, բարեկամացեր է եւս հինգ քաղաքի հետ:

  • Կաղապար:Դրոշավորում/Իրաք Կիրկուկ արաբերէն՝ كركوك ‎, Իրաք
  • Նովոկուզնեցկ, Ռուսաստան
  • Կաղապար:Դրոշավորում/Չինաստան Տիանցզին, Չինաստան
  • Կաղապար:Դրոշավորում/Թայուան Թայփեյ, Թայվան
  • Կաղապար:Դրոշավորում/Մեքսիքա Մոնտերեյ սպ.՝ Monterrey, Մեքսիքա
  • Կաղապար:Դրոշավորում/Լատվիա Ռիկա, Լաթվիա
  • Սարատով, Ռուսաստան
  • Կաղապար:Դրոշավորում/Եգիպտոս Կիզա արաբերէն՝ الجيزة‎ ‎, Եգիպտոս
  • Կաղապար:Դրոշավորում/Չեխիա Բռնո, Չեխիա
  • Կաղապար:Դրոշավորում/Ճափոն Սենտայ ճափ.՝ 仙台市, Ճափոն
  • Կաղապար:Դրոշավորում/Ֆրանսա Տիժոն ֆրանսերէն՝ Dijon, Ֆրանսա
  • Կաղապար:Դրոշավորում/Դանիա Ֆրեդերիկսխավն դան․՝ Frederikshavn, Դանիա
  • Կաղապար:Դրոշավորում/Հնդկաստան Հայտարապատ անգլերէն՝ Hyderabad, Հնդկաստան
  • Կաղապար:Դրոշավորում/Ուելս Քարտիֆ անգլերէն՝ Cardiff, Կաղապար:Lang-cy, Ուելս