Back

ⓘ Մայամի Պիչ




Մայամի Պիչ
                                     

ⓘ Մայամի Պիչ

Կը գտնուի Պիսքէյնի ծոցի եւ Ատլանտեան ովկիանոսի միջեւ ինկած կղզիի մը մէջ։ Ծոցը կը բաժնէ Մայամի Պիչը Մայամի քաղաքէն:

Քաղաքը յաճախ կը յիշատակուի Մայամի քաղաքի հետ՝ "Մայամի" ընդհանրացուած հասկացութեամբ՝ հակառակ անոր, որ այն առանձին քաղաքապետարան է։ 2000 թուականի մարդահամարի տուեալներով՝ քաղաքը ունեցեր է 87.933 բնակչութիւն, որուն 55.5%-ը այլ երկրներէ արտագաղթածներ էին: 2005 թուականին բնակչութեան թիւը նուազեր է մինչեւ 87 925 մարդ։ 1982 թուականին բնակչութեան մեծամասնութիւնը 60 հազար կամ 62% հրեաներ էին, իսկ 2004 թուականին ՝ ընդամէնը 19%-ը կամ 16.5 հազարը։

Մայամի Պիչը Միացեալ Նահանգներու ամենայայտնի հանգստավայրերէն է։

                                     

1. Պատմութիւն

1979 թուականին Մայամի Պիչի պատմական շրջան Art Deco-ն ընդգրկուեր է պատմական վայրերու ազգային գրանցամատեանին մէջ: Art Deco շրջանը Արթ Տեքօ ճարտարապետութեան ամենամեծ հաւաքածոն է աշխարհի մէջ եւ կը ներառէ հարիւրաւոր պանդոկներ, հիւրանոցներ, տուներ եւ այլ վայրեր, որոնք կառուցուած են 1923-1943 թուականներուն:

Մայամի Պիչի մէջ սպանուած է իտալ.՝ Gianni Versace Ճիաննի Վերսաչէն։

                                     

2. Քոյր-քաղաքներ

  • Կաղապար:Country data Canada Պրամփթոն, Քանատա
  • Կաղապար:Country data Mexico Քոսումել, Մեքսիքա
  • Կաղապար:Country data Israel Նակարիա, Իսրայէլ
  • Կաղապար:Country data Brazil Ֆորթալեզա, Պրազիլիա
  • Կաղապար:Country data Czech Republic Չեսքի-Քրումլով, Չեխիա
  • Կաղապար:Country data Italy Պեսքարա, Իտալիա
  • Կաղապար:Country data Colombia Սանթա-Մարթա, Քոլումպիա
  • Կաղապար:Country data Peru Իքա, Փերու
  • Կաղապար:Country data Japan Ֆուձիսավա, Ճափոն
  • Կաղապար:Country data Spain Ալմոնթէ, Սպանիա