Back

ⓘ Սլովենիա




Սլովենիա
                                     

ⓘ Սլովենիա

Սլովենիա, պաշտօնական անուանումը՝ Սլովենիայի Հանրապետութիւն պետութիւն Հարաւային Եւրոպայի մէջ։ Տարածքը 20.236 քմ² է, բնակչութիւնը՝ 2.089.310 մարդ ։

Մայրաքաղաքն է Լիւպլիանան, պետական լեզուն սլովեներէնն է։ Ունիթար, հանրապետական պետութիւն է։ Վարչականօրէն բաժնուած է 210 համայնքներու, այդ թիւին մէջ՝ 11 քաղաքներու։ Սլովենիայի խոշոր քաղաքներէն են Լիւպլիանան, Մարիպորը, Ցելիէնը։ Բնակչութեան 83%-ը սլովենացիներ են, մնացածը սերպեր, Croatia խրուաթներ, հունգարներ եւ այլ ազգի ներկայացուցիչներ։

Կը գտնուի Պալքանեան թերակղզիի մերձալփեան հատուածին մէջ, կողողուի Ատրիաթիկ ծովի ջուրերով։ Արեւմուտքին սահմանակից է Իտալիայի, հիւսիսին՝ Աւստրիայի, արեւելքին՝ Հունգարիայի, արեւելքին ու հարաւին՝ Խրուաթիայի հետ։

Արդիւնաբերական երկիր է՝ տինամիք զարգացող տնտեսութեամբ։ 2011 թուականին ՀՆԱ-ն կազմեր է 58.979 միլիար տոլար բնակչութեան մէկ շունչին՝ մօտ 29.179 տոլար։ Դրամական միաւորը եւրոն է։

Երկիրը անկախութիւն ձեռք բերած է 1991 թուկանի Յունիսի 25-ին։ 2004 թուականի Մրտին Սլովենիան մտեր է ՆԱԹՕ-ի կազմին մէջ, իսկ 2004 թուականի Մայիսի 1-ին՝ Եւրամիութեան մէջ։

                                     

1. Անուան ծագում

Սլովենիա անունը ծագում առած է սլովենէ սլովենացիներ բառէն, որ սլավոններ բառի տարբերակն է․ բառացի կը նշանակէ սլովեններու երկիր ։ Սլավոններու բառի ծագումը լեզուաբաններու կողմէն կը մնայ չբացայայտուած, հակառակ որ կան անոր բացատրութեան քանի մը վարկածներ։

Ժամանակակից Սլովենիայի անունը ծագում առած է Ազգային ազատագրութեան սլովենական կոմիտէի սլովեն.՝ Slovenski narodnoosvobodilni svet որոշումէն, որ ստեղծուեր է 1944 թուականին, երբ եուկոսլաւիայի մէջ ձեւաւորուեր էր ազատագրական շարժում ՝ ընդդէմ գերմանական գրաւումին։ Պետութեան պաշտօնական անուանումը 1945-1946 թուականներուն եղեր է Դաշնային Սլովենիա սլովեն.՝ Federalna Slovenija, որ այն ժամանակ եուկոսլաւիայի ընկերվարական դաշնային հանրապետութեան մաս կը կազմէր: 1946 թուականի Փետրուարի 20-ին Դաշնային Սլովենիան անուանափոխուեր է Սլովենիայի ժողովրդական հանրապետութիւն սլովեն.՝ Ljudska republika Slovenija}}, որ իր կարգին 1963 թուականի Ապրիլի 9-ին վերանուանուեր է Սլովենիայի ընկերվարական հանրապետութիւն սլովեն.՝Socialistična republika ։ 1990 թուականի Մարտի 8-ին Սլովենիան հեռացուցեր է ընկերվարական բառը՝ դառնալով Սլովենիայի Հանրապետութիւն, իսկ 1991 թուականի Յունիսի 25-ին ձեռք բերեր է անկախութիւն։

                                     

2. Պատմութիւն

Ժամանակակից սլովեններու սլավոնացի նախնիները երկրի տարածքին հաստատուեր են 6-րդ դարուն։ 7-րդ դարուն անոնք ձեւաւորեր են Քարանթանիան, որ եղեր է սլավոնական առաջին պետութիւններէն։ 745 թուականին Քարանթանիան ռազմական օգնութեան դիմաց ճանչցեր է ֆրանքներու գերիշխանութիւնը՝ պահպանելով, սակայն, իր ձեւական անկախութիւնը մինչեւ անոր անկումը 1180 թուականին։ Ֆրանքներու ազդեցութիւնը նպաստեր է սլովենացիներու քրիստոնէացմանը։

Մոտ 1.000 թուականին կը վերագրուի Brižinski spomeniki փաստաթուղթը, որ սլովեներենով առաջին գրաւոր վկայութիւնն է։ 14-րդ դարուն ժամանակակից Սլովենիան յայտնուեր է Հապսպուրկներու իշխանութեան ներքոյ եւ հետագային մտեր Աւստրո-Հունգարիայի մյջ։ Սլովենիան բաժնուած եղեր է երեք նահանգի՝ Քրանսքա, Կորիշքա եւ Շթայերսքա։

1990 թուականի Դեկտեմբերի 23-ի հանրաքուէով սլովենացիներու 88.4 %-ն արտայայտուեր է Սլովենիայի անկախութեան օգտին։

1991 թուականի Դեկտեմբերի 23-ին ընդունուեր է Սլովենիայի Հանրապետութեան Սահմանադրութիւնը։ 2004 թուականին այն մտեր է Եւրամիութեան մէջ։

                                     

3.1. Աշխարհագրութիւն Աշխարհագրական դիրք

Սլովենիան կը գտնուի Կեդրոնական Եւրոպայի Ալփեր-Տանուպեան շրջանի մէջ, երկրի մակերեւոյթը լեռնային է, հիւսիս-արեւմուտքին եւ հիւսիսին կերկարին Արեւելեան Ալփերու առաւելագոյն բարձրութիւնը՝ 2864 մ, Թրիկլաւ լեռ, հարաւին՝ Տինարեան լեռներու ճիւղաւորութիւնները։ Խոշոր գետերն են Սավան 221 քմ ու Թրավան, որոնք Տանուպի աջ վտակներն են։ Լեռնային լիճերէն են Պլէյսքոն, Պոհինսքոն, "Karst" Քարսթային լիճ է Ցերկնիցան։

Մակերեսը 20.273 քմ² է․ ցամաքային մակերեսը՝ 20.151 քմ²։ Ջրային տարածքի մակերեսը 122 քմ² է։

                                     

3.2. Աշխարհագրութիւն Ընդերք եւ կլիմայ

Ընդերքին մէջ կան գորշ ածխի, ծարիրի, սնդիկի, պոքսիթներու պաշարներ։

Կլիման բարեխառն է, ծովափին՝ մերձ-արեւադարձային միջերկրածովային։ Տարածքի 40 %-ն կը զբաղեցնեն սաղարթաւոր ու ասեղնատերեւ անտառները։

                                     

3.3. Աշխարհագրութիւն Կենդանական աշխարհ

Կենդանիներէն կան եղջերու, քարայծ, վարազ, վայրի կատու, կզաքիս։ Կլիմային վարժեցուած արջը։ Շատ են թռչուններն ու սողունները։

Գետերն ու լիճերը հարուստ են ձուկերով ։

                                     

4. Վարչական բաժանում

Երկիրը բաժնուած է 210 համայնքներու,որոնցմէ 11-ը ունին քաղաքի կարգավիճակ։ Մայրաքաղաքը բաժնուած է շրջանային համայնքներու Četrtna skupnost։

Քաղաքի ներկայացուցչական մարմինը քաղաքային խորհուրդն է mestni svet, որ կընտրուի բնակչութեան կողմէ, իսկ կատարողական մարմինը՝ ժուպանը Župan։

Համայնքի ներկայացուցչական մարմինը համայնքային խորհուրդն է občinski svet, որ կընտրուի բնակչութեան կողմէ, իսկ կատարողական մարմինը՝ ժուպանը Župan։

Շրջանային համայնքի ներկայացուցչական մարմինը շրջանային համայնքի խորհուրդն է Svet Četrtne skupnosti, որ կընտրուի բնակչութեան կողմէ, իսկ կատարողական մարմինը՝ շրջանային համայնքի խորհուդի նախագահը predsednik sveta։

                                     

5. Քաղաքական կառուցուածք

Սլովենիան կը ղեկավարէ Սլովենիայի նախագահը, որ կընտրուի հինգ տարին մէկ։

Գործադիր իշխանութիւնը կը ներկայացնեն նախագահն ու խորհրդարանը։ Վերջինս կը նշանակուի խորհրդարանի կողմէն։

Սլովենիայի խորհրդարանը բաղկացած է երկու պալատներէն՝ ազգային ժողով državni zbor եւ պետական խորհուրդ državni svet։ Խորհրդարան կանցնին 90 պատգամաւոր, որոնցմէ 88-ը՝ համամասանական, իսկ 2-ը, որոնք կը ներկայացնեն իտալական ու հունգարական փոքրամասնութիւնները՝ մեծամասնական սկզբունքով։ Պետական խորհուրդը կը կատարէ վերին պալատի գործառոյթը։ Այն ունի 40 պատգամաւոր, որոնք կընտրուին հնգամեայ ժամկէտով եւ կը ներկայացնեն հասարակության տնտեսական, կառուցուածքային ազգային կարեւոր խմբաւորումները։ Խորհրդարանը կընտրուի հինգ տարին մէկ։ Խորհրդարանի հիմնական կուսակցութիւններն են "Սլովենիայի դեմոկրատական կուսակցութիւնը" եւ "Սլովենիայի ազատական դեմոկրատիան" ։

                                     

6. Բնակչութիւն

Բնակչութեան տարեկան աճը 2012 թուականի դրությեմբ + 0.16 % է, ծնելիութեան մակարդակը՝ 10.66 %, մահացութիւնը՝ 9.35 %, արտագաղթի սալտոն՝ +0.31։ Կեանքի տեւողութիւնը 78.4 տարի է տղամարդկանց, եւ 83.9 կանանց համար 2018։

Ցեղային կազմը 2002 թուականի մարդահամարի տուեալներով հետեւեալ պատկերն ունի․

  • Հունգարներ - 6.243 0.3 %
  • Խրուաթներ - 35.642 1.8 %
  • Մակեդոնացիներ - 3.792 0.2 %
  • Սլովենացիներ - 1.631.363 83.1 %
  • Անյայտ ու չնշուած - 174.913 8.9 %
  • Իտալացիներ - 2.258 0.1 %
  • Սերպեր - 38.964 2.0 %
  • Պոսնիացիներ - 21.542 1.1 %
  • Ալպանացիներ - 6.186 0.3 %
  • Չեռնոգորցիներ - 2.667 0.1 %

2013 թուականի Յունուարի 1-ի դրութեամբ Սլովենիոյ մէջ գրանցուած է 2.058.821 մարդ։ Սլովենիան բնակչութեան թուաքանակով աշխարհի մէջ կը գրաւէ 145-րդ տեղը։ Բնակչութեան միջին տարիքը 41.7 է տղամարդիկ՝ 40, կանայք՝ 43։

Բնակչութեան միջին խտութիւնը 101.66 մարդ է մէկ քառակուսի քիլոմեթրի համար։ բնակչութեան մօտաւորապէս կէսը կապրի քաղաքներու մէջ։

Պաշտօնական լեզուն սլովեներէնն է։ Իտալերէնը Իզոլա, Քոփեր եւ Փիրան համայնքներու որոշ բնակավայրերուն մէջ, ինչպէս նաեւ Փրեքմուրիայի հունգարական հինգ բնակավայրին մէջ ունի պաշտօնական լեզուի կարգավիճակ։ Պետական, սակայն աւելի ցածր կարգավիճակ ունի նաեւ գնչուերէնը։



                                     

7. Տնտեսութիւն

Սլովենիան ունի զարգացած տնտեսութիւն։ Սլավոնական եւ ծրագրային տնտեսության կոմունիստական բոլոր երկիրներէն Սլովենիան ունէր բնակչութեան մէկ շունչին բաժին ինկող անուանական ամենաբարձր ՀՆԱ-ն եւ Չեխիայէն յետոյ երկրորդը մէկ շունչի բաժին ինկող ՀՆԱ-ով։ Աշխատանքի վարձատրման միջին ցուցանիշը 2019 թուականին կազմեր է 1897.90 եւրօ պրութթօ եւ 123.75 եւրօ նեթթօ։

Պաշտօնական արժոյթը Սլովենիոյ մէջ եւրոն է նախապէս ազգային արժոյթը կը կոչուէր տոլար։

                                     

8. Մշակոյթ

Սլովեներէնը Եուկոսլաւիանական լեզու է, որու գրութիւնը հիմնուած է լատիներէնի այբուբէնի վրայ։ Այն ընդհանրութիւններ ունի խրուաթերէնի ու սերպերէնի հետ, բայց եւ էականօրէն կը տարբերուի անոնցմէ։ Այս լեզուին բնորոշ յատկանիշներն են, որոնք մօտ են արեւմտասլավոնական լեզուներուն, ռուսերէնի հիւսիս-ռուսական բարբառին։ Սլովեներէնը սլավոնական այն քիչ լեզուներէն է, որ ունի երկու առարկայ նշանակող թիւ։ Ներկայիս պահպանուեր են սլավոներէնի 49 բարբառ։

1919 թուականին հիմնադրուեր է առաջին համալսարանը՝ Լիուպլիանայի համալսարանը, այնուհետեւ համալսարաններ բացուեր են Մարիպորի 1978, Քոփերի մէջ 2001, Նովայա Կորիցայի մէջ2006։

Սլավոնական խոհանոց

MSN -ի հրապարակած տուեալներով սլովենական խոհանոցի ամենալաւ կերակրատեսակը Քրայնայի երշիկն է։ Պաշտօնապէս ան ճանչցուեր է "ազգային նշանակութեան գլուխ-գործոց" ։

                                     

9. Արտաքին յղումներ

  • Достопримечательности Словении - 360° панорамы городов, замков, пещер, парков и т. п.
  • Выход Словении из состава Югославии 1991 г.

Կաղապար:Եւրոպական երկրներ Կաղապար:Եվրոպական միութեան անդամ երկրներ