Back

ⓘ Աննա Մայիլեան



Աննա Մայիլեան
                                     

ⓘ Աննա Մայիլեան

Աննա Մայիլեան, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն), հայ երգչուհի, ազգային եւ միջազգային բազմաթիւ մրցոյթներու դափնեկիր։

                                     

1. Ուսումնառութիւն

Ծնած է Երեւան, 23 Հոկտեմբեր 1970-ին։ Աւարտած է Երեւանի Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանը 1992, Երեւանի Կոմիտասի անուան Պետական Երաժշտանոցը 1996։ Ուսանած է Լեհաստանի՝ Մոցարթ, Ֆրանսայի՝ Վիլլեքրով, Ռումանիոյ՝ Հարեկլիա Տարքլէ ակադեմիաներուն մէջ։ Վարպետութեան դասերու հետեւած է Արաքս Դաւթեանի Հայաստան, Քերստին Մայերի Շուէտ, Մարիանա Նիկոլեսկոյի Ռումանիա եւ Քերոլ Սմիթի մօտ Զուիցերիա:

                                     

2. Գործունէութիւն

1995 թուականէն ի վեր կը մեներգէ Ջրվէժի Ս. Կաթողիկէ եկեղեցիէն ներս, իսկ 1998-էն՝ կը դասաւանդէ Կոմիտասի անուան Պետական Երաժշտանոցի երգի ամպիոնին մէջ, 2010-էն դոցենտ է։ Երեւանում 2000 թուականին հիմնած է "Սաղմոս" մշակութային կեդրոնը եւ "Վարպետներ" վոքալ անսամպլը։ 2006 թուականին հիմնած եւ ղեկավարած է "Էթնօ" վոքալ եռեակը։ Մասնակցած է համերգային փառատօներու, մրցոյթներու ։

1992-էն ի վեր, երգչուհին բազմաթիւ համերգներով ելոյթ կ՚ունենայ Հայաստանի եւ արտասահմանի մէջ։ Աննա Մայիլեանի երգացանկը կը ներառէ տարբեր սեռերու բազմաթիւ ստեղծագործութիւններ։ Երգչուհիին ուշադրութեան կեդրոնը կը մնայ հայ ազգային երաժշտութիւնը իր այլազան դրսեւորումներով՝ ժողովրդական եւ հոգեւոր երգեր, ռոմանսներ, դասական եւ ժամանակակից հայ երգահաններու ստեղծագործութիւններ։

                                     

3. Մրցանակներ

1994 թուականին Երեւանի մէջ "Կոմիտաս-125" վոքալ մրցոյթին արժանացած է 1-ին մրցանակի, 1996 թուականին Աւստրոգերմանական եւ հայ երգի հանրապետական մրցույթում՝ 1-ին մրցանակի, 2000 թուականին Ռումանիոյ Հարեկլիա Տարքլէի անուան միջազգային մրցոյթին՝ ոսկէ մետալի եւ դափնեկրի կոչման։ 2001 թուականին Իտալիոյ "Իպլա-Կրանտ Փրայզ" միջազգային մրցոյթին արժանացած է դափնեկրի կոչման՝ հայ եւ արեւմտագերմանական երգի իւրայատուկ մատուցման համար։

Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →