Back

ⓘ Վենետիկ



                                               

1676 թուական

                                               

Գոհար (անձնանուն)

Գոհար, հայկական իգական անուն։ Առաջացած է հայերէն գոհար ՝ "ակունք" բառէն։ Կը գործածուի 12 րդ դարէն։ Փաղաքշական ձեւն է՝ Գոհարիկ։ Անուան կը համապատասխանեն պարսկերէն՝ Gauhar, Guhar, արաբերէն՝ Ĵauhar անձնանունները։

                                               

Ս. Ղազար կղզի

Ս. Ղազար կղզի, փոքր կղզի Վենետիկի ծոցին մերձաւոր ջուրերուն վրայ, հիւսիսային Իտալիա, Լիտօ կղզիէն դէպի արեւմուտք։ Կը պատկանի Մխիթարեան միաբանութեան, այդ միաբանութեան մայրավանքն է։

                                               

Հառաչանքներու Կամուրջ

Հառաչանքներու կամուրջ, Վենետիկի կամուրջներէն մէկուն անուանումն է։ Այս կամուրջը կառուցուած է 1602 թուականին, Անթոնիօ Քոնթիին կողմէն եւ զարդարուած է պարոքոյի ոճով արտասովոր մարգարտահատիկի ձեւ։ Կամուրջը Իտալիոյ բանտը կապած է Իտալիոյ Palazzo Ducale պալատին, որտեղ կը գտնուի հսկայ դատարանը։ Հառաչանքները, որոնցմէ ծագած են կամրջին անունը, շինուած են ոչ թէ սիրահարներուն համար, այլ բանտարկեալներուն՝ որոնք անցնելով այս կամուրջէն, վերջին անգամ տխուր հառաչանքով կը նային Վենետիկ քաղաքին:

                                               

Ժիրայր Յակոբեան

Ժիրայր Յակոբեան: Ծնած է Խարբերդ 1890-ին: Ուսումը կը ստանայ Քոլէճի եւ Թլկ-տինցիի դպրոցին մէջ: Ամերիկա անցնելով, կը վարէ թերթերու խմբագրութիւններ: 1912-ին կը մեկնի Վենետիկ, ուրկէ գաւառ, ստանձնելով տնօրէնութիւնը Միացեալ Ընկերութեան Հաւաւի դպրոցներուն: Աշխատակից պօլսահայ պարբերականներու եւ տարեցոյցներու: Յունիս 1915-ին Խարբերդի բանտը կը նահատակուի:

                                               

Արեւիկ (անձնանուն)

Արեւիկ, կանգնեցուցած է խաչքար մը՝ Խնկիկի յիշատակին, 1274 թուական։ Արեւիկ, յիշատակագիր, որ յիշուած է Դրազարկի վանքի մէջ, Բարսեղ եպիսկոպոսի հետ, 1220 թուական։ Արեւիկ, կին Սոճոնի եւ մայր Առաքել եպիսկոպոս գրիչի, 1612 թուական։

                                               

Դալար (անձնանուն)

Դալար, հայկական անուն։ Առաջացած է հայերէն դալար ՝ "կանաչ" բառէն։ Սկզբնական շրջանին եղած է արական անուն, այնուհետեւ ձեւափոխուած ու դարձած է իգական անձնանուն՝ Դալալ ձեւով:

                                               

Թուխիկ (անձնանուն)

Թուխիկ, հայկական արական ու իգական անձնանուն։ Յառաջացած է հայերէն թուխ բառէն, ինչպէս որ սեւ բառէն առաջացած է Սեւուկ անձնանունը։ Սկսած է գործածուիլ 15-18-րդ դարերէն եւ այժմ ալ գործածական է՝ իբրեւ իգական անուն։

                                               

Տաղ

Տաղ, հնագոյն բանաստեղծութիւն է։ Տաղ կոչուող բանաստեղծութիւնները նաև երգուած են. երգուած են եկեղեցական պատարագներէն յետոյ և այդ պատճառով կոչուած են նաև երգեր։ Տաղերու հնագոյն օրինակներէն գրած է Գրիգոր Նարեկացին,անոնք նաև հայկական առաջին օրինակներն են։ Հայկական տաղերու օրինակներ են․ "Տաղ վարդավառին", "Տիրամայրն" և այլն, որոնց հեղինակն է Գրիգոր Նարեկացին։ "Տաղարան" -ի առաջին հրատարակութիւնը, 1513 թուականին, Վենետիկ։ Տաղերը, շարականներու պէս, երաժշտական և բանաստեղծական արուեստի ամբողջութիւն են։ Տաղը մասնագիտական երաժշտութեան իւրայատուկ ժանր է։ Անոնք համեմատաբար ծաւալուն միայաձայնութիւնն են, ան ...

Վենետիկ
                                     

ⓘ Վենետիկ

Վենետիկ, քաղաք Իտալիոյ մէջ։ Տարածքը 0.44 մ², քաղաքի բնակչութիւնը՝ 270 439 մարդ, արուարձաններու բնակչութիւնը ներառեալ՝ 1.600.000։ Նաւահանգիստ Ատրիաթիկ ծովու վրայ, Մարքօ Բոլոյի անուան միջազգային օդակայան։ Պատմական կեդրոնը տեղակայուած է Վենետիկի ծովածոցի 118 կղզեակներու վրայ, որոնք կը բաժանուին իրարմէ 150 ջրանցքներով եւ վտակներով։ Կղզիներու եւ կղզեակներու միջեւ հիմնուած է շուրջ 400 կամուրջ ։

Վենետիկի արդիւնաբերական-նաւահանգստային մասը Մեսթրէ կը գտնուի մայր ցամաքի վրայ։ Զարգացած են նաւաշինութիւնն ու նաւերու վերանորոգման աշխատանքները, գունաւոր մետաղագործութիւն, նաւթավերամշակում, քիմիական եւ ելեկտրական՝ թեթեւ արիւնաբերութեան ճիւղեր։ Ապակեգործութիւն Մուրանոյի թանգարան, ժանեակագործութիւն Պուրանօ կղզի։ Համալսարան, երաժշտանոց 1916 թ.։ Թանգարաններ ինչպէս նաեւ Արուեստներու ակադեմիայի պատկերասրահը։ Առաջին հանրային օփերային թատրոն 1637-1812 թթ., "Fenice" 1792 օփերային թատրոն։

                                     

1. Պատմութիւն

Քաղաքի անունը առաջացած վենետներ ցեղի անունէն, որոնք այստեղ բնակած են հռոմեական ժամանակներուն։ Վենետիկեան ծովածոցին մէջ մարդիկ սկսած են բնակիլ բարբարոսներու, Աթթիլայի հոներու, վեստկոթներու եւ լանկոպարտներու ներխուժումի ժամանակ V-VI դարերուն։ Քաղաքային կարգաւորումը Վենետիկեան ծովածոցի կղզիներուն վրայ սկսած է 6 դարի երկրորդ կէսին։ Սկիզբը, Մալամոքքո և Դոռչելլօ կղզիները կը համարուէին կարգաւորման կեդրոնը, սակայն VIII դարէն սկսեալ ան տեղափոխուած է դէպի իր ներկայ դիրքին։ VII դարուն Բիւզանդիական կայսրութեան նախաձեռնութեամբ կղզիները միացան մէկ առաջնորդի գլխաւորութեան տակ, որ կոչուեցաւ տոժ։ Առաջին տոժը եղած էր Բաուլօ Լուչիօ Անաֆեսդոն 697 թ.։ Ան ընտրուեցաւ Բիւզանդական կայսրութեան կողմէ։ 8-րդ դարէն սկսեալ տոժը արդէն կընտրուէր Վենետիկի մէջ՝ առանց Բիւզանդական կայսրութեան ընտրումով։ Այդ կանոնէն ետք առաջին տոժի ընտրութիւնը եղած է 727 թուականին։ Քաղաքի ամբողջ պատմութեան ընթացքին ընտրուած են 120 տոժեր։ Վերջինը Լուտովիկo Մանինն էր, որ գահընկեց եղաւ 1797 թուականին։ Ռավեննայի լանկոպարտներու հետ զբաղուելէ ետք Վենետիկը մնաց վերջին տարածքը Իտալիայի մէջ, որ կը գտնուէր Բիւզանդական կայսրութեան կառավարութեան տակ։ Իտալիոյ միւս մասերը միացան Քարլ Մեծի իշխանութեանը, որմէ ետք ան մնաց Բիւզանդական կայսրութիւնը և արեւմտեան աշխարհը իրար միացնող կեդրոնը։ Բետրօ Բ. Օրսելօ տոժի կառավարութեան ժամանակ Վենետիկ յաջողեցաւ խաղաղ պայմանագրեր կնքել հարեւան իշխանութիւններու հետ, ապահովելով հանգիստ կառավարութիւն, անարգելք առեւտրականութիւն, նաեւ հանրապետութեան տարածքներու ընդարձակումը՝ գրաւելով Տալմաթայի հողերը։

                                     

2. Քոյր քաղաքներ

  • Իտալիա Թրիեսթ, Իտալիա
  • Կաղապար:Country data Կոլումբիա Փերէյրա, Քոլոմպիա
  • Չինաստան Սուչժոու, Չինաստան
  • Ռուսաստան Ս. Փեթերսպուրկ, Ռուսաստան
  • Թուրքիա Սթամպուլ, Թուրքիա
  • Հայաստան Երեւան, Հայաստան
  • Կաղապար:Country data Պակիստան Իսլամապատ, Փաքիստան
  • Կաղապար:Country data Էստոնիա Թալլին, Էսթոնիա
  • Հունաստան Սալոնիկ, Յունաստան
  • Կաղապար:Country data Պորտուգալիա Ավէրու, Փորթուկալ
  • ԱՄՆ Ֆորթ Լոտըրտէյլ, ԱՄՆ
  • Գերմանիա Նիւրնպերկ, Գերմանիա
                                     

3. Աղբիւրներ

  • Յովհաննէս Բարսեղեան 2006։ "Աշխարհագրական անունների հայերէն տառադարձության մասին որոշում" ։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու ։ Երեւան: 9 -րդ Հրաշալիք, էջ 48։
                                               

Զանի (անձնանուն)

Զանի, յիշատակուած է թուականը անյայտ յիշատակարանի մը մէջ։։ Զանին, յիշատակուած է 1687 թուականին։։ Զանուն, յիշատակուած է 1517 թուականի տապանաքարի մը վրայ, Շամախի Կէօքչայյ գաւառի Նորաշէն գիւղին մէջ։։

                                               

Ամիր Վարդ (անձնանուն)

Ամիր Վարդ, Մկրտիչի որդին եւ եղբայրը Մարգարէ երեցի, որ Տանձիկավանքի մէջ օրինակեց Ձեռնադրութեան Մաշտոցը։ Ամիր Վարդ, յիշատակված է Վենետիկի ձեռագիրներէն թուականը այայտ յիշատակարանի մը մէջ։

                                               

Աղուոր (անձնանուն)

Աղուոր Խարբերդցի, նուիրատու Կապոսի Ս․ Լուսաւորիչ վանքի Աղուոր տիկին, մայր Կոստանդին Պեհեսնեցի եպիսկոպոսի, այն որ առաջնորդ էր Սկեւռայ վանէն եւ գրել տուաւ Առակք Սողոմոնի, Սիրաք եւ Յոբ Աղուոր, կին Պաղտասարի եւ մայր Խանտէրի, կնոջ Մարսուանցի մահտեսի Նորհատի, այն որ Սեբաստիոյ մէջ Աւետարան մը գրել տուաւ

Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →