Back

ⓘ Տելհի




Տելհի
                                     

ⓘ Տելհի

Չշփոթել Հնդկաստանի մայրաքաղաք Նիու Տելհիի հետ:

Տելհի, Հնդկաստանի մեծագոյն երկրորդ քաղաքը։ Ունի համադաշնութեան կարգավիճակ։ Կը գտնուի երկրի հիւսիսը՝ Եամունա գետի ափին։ Տելհին կը համարուի Հնդկաստանի ամենազարգացած քաղաքը։

                                     

1. Անուանում

Հին ժամանակ յայտնի եղած է Ինտրափրասահա անունով գոյութիւն ունեցած է մ.թ. 1-ին հազարամեակի սկզբը։ Հնդկական "Մահապհարապա" էպոսի մէջ կը յիշատակուի Հասփինափուրա անունով։

Ժամանակակից անուանումը երեւան եկած է 736 թուականէն, երբ հին բնակավայրի աւերակներու մօտ կառուցուեցաւ Տհիլիքա կամ Տելհի քաղաքը։ Կ՛ենթադրեն, որ անուանումն առաջացած է քաղաքի հիմնադիր Տիլուի անունէն։ Քաղաքի հին մասը՝ Հին Տելհին, կը կոչուի նաեւ Շահճահանապատ ՝ Հնդկաստանի մէջ Մեծ Մոնկոլներու կայսրութեան կառավարիչ Շահ Ճահանի անունով. պարսկերէն "ապատ" ՝ քաղաք, այսինքն՝ "Շահ Ճահանի քաղաք":